Փաստաթուղթն իրավաբանորեն անգրագիտություն է. Ջհանգիրյան-Փաշինյան բանավեճ` ԱԺ-ում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր քննարկվում էր Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցը, որը նախաձեռնել էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը և ասաց. «Ես իրավաբան եմ և այս նախագծի վերաբերյալ պետք է խոսեմ որպես իրավաբան: Ինպիչմենտի ինստիտուտը վերաբերվում է իրավագիտությանը, մասնավորապես, այստեղ խոսքը գնում է որոշման նախագծի մասին, որտեղ մատնանշվում են քրեական հանցագործություններ, այսինքն` փաստաթուղթն իրավաբանորեն անգրագիտություն է, ուստի` ես չեմ կարող կողմ քվեարկել այս նախագծին»,- ընգդծեց նա:

«Ես ուզում եմ անդրադառնամ Գագիկ Ջհանգիրյանին»,- նշեց  Փաշինյանը:

«Ջհանգիրյանին մի անդրադարձեք, անդրադարձեք Ջհանգիրյանի ասածին»,- արձագանքեց Գագիկ Ջհանգիրյանը:

«Ջհանգիրյանի` Գլխավոր դատախազ դառնալու երազանքի իրականցումը մեկ օր առաջ փլուզվել է և այդ պաշտոնի համար նոր սցենարներ կառուցելու և նոր տեղերում հայտնվելու անհրաժեշտություն ունեք, պարո՛ն Ջհանգիրյան, և այսօր արեցիք այդ անհրաժեշտության առաջին քայլը»,- պատասխանեց Փաշինյանը:

Նշենք, որ Ջհանգիրյանին անդրադառնալու ժամանակ վերջինս լքեց նիստերի սենյակը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս