Երեկ` օգոստոսի 14-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23.00-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին` Ամրակից գյուղի հատվածում, “Աուդի 80” մակնիշի 06 ՍՕ 512 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Լոռու մարզի Կուռթան գյուղի բնակիչ, 23-ամյա Դավիթ Մաթևոսյանն էր: Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ 3 վիրավորներից մեկը նույն գյուղի բնակիչ Էդուարդ Մաթևոսյանն է: Ոստիկանությունը փորձում է պարզել մյուս 2 վիրավորների ինքնությունը:
Ավտովթար` Լոռու մարզում. 1 զոհ, 3 վիրավոր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ