Այսօր Պետաիրավական հարցերի հանձնաժողովում քվեարկության էր դրվել Սերժ Սարգյանին պաշտոնանկ անելու մասին նախագիծը: Պատգամավորի ներկայացրած նախագիծը դրվեց քվեարկության և չընդունվեց, կողմ քվեարկեց միայն Զարուհի Փոստանջյանը:
Արդեն լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Armlur.am-ի հարցին, թե սպասում էր, որ բոլորը դեմ կքվեարկեն, այդ թվում և իր խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը, Փաշինյանը պատասխանեց.
«Ես հիմա՝ վերջին իրադարձություններից հետո, Հայ ազգային Կոնգրեսի ղեկավարությունից ամեն ինչ սպասում եմ: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ի վերջո բավարար կամք ունենար դեռ երկու տարի առաջ հայտարարել, որ իր հայտարարած բուրժուադեմոկրատական հեղափոխությունն ավարտվելու էր «մեծարգո» Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակով»: