ՀՀ Գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզ: Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ու ՀՀ Գյուղատնտեսության նախարարը մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպում են ունեցել մարզի համայնքների ղեկավարների, ՋՕԸ-երի տնօրենների և գյուղատնտեսության բանագավառում գործող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են նաև նախարարության այլ աշխատակիցներ:
Աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն անդրադարձ է կատարել գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական փուլին ինչպես նաև նախորդ գյուղատնտեսական տարում արձանագրված մի շարք ցուցանիշների:
Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները խորհրդակցության ընթացքում, ըստ գործառույթների և իրավասությունների շրջանակների, ներկայացրել են գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ մեկնարկն ապահովելուն միտված ծրագրերի ընթացքը:
«Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Ս. Հովհաննիսյանն անդրադարձ է կատարել գյուղացիական տնտեսությունների համար բնականոն կերպով ոռոգման ջրամատակարարում ապահովելու համար ձեռնարկվող միջոցառումներին, նշել այս պահին ընթացքի մեջ գտնվող նախապատրաստական աշխատանքների ուղղությունները` ընդգծելով, որ զգալի գործունեություն է նախատեսվում ոռոգման ջրանցքների մաքրման և նորոգումների ասպարեզում:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գ. Խաչատրյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի մանրամասները: Գ. Խաչատրյանը նեշլ է, որ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մարզի մի շարք համայնքների արոտավայրերի ջրարբիացման աշխատանքներ, ինչպես նաև ներդնել համայնքների արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգեր:
Գյուղատնտեսության նախարարն իր խոսքում անդրադարձել նախարարության կողմից 2015 թվականի գյուղատնտեսական տարվա համար նախանշվող ծրագրերին, Կոտայքի մարզի համայնքներում գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ մշակված ծրագրային առաջնահերթություններին:
Նախորդ տարվա ընթացքում գյուղատնտեսության բնագավառում նշանակալի գործունեություն իրականացրած և դրական ցուցանիշներ արձանագրած մի շարք գյուղացիական տնտեսությունների ղեկավարներ արժանացել են ՀՀ Գյուղատնտեսության նախարարի հուշամեդալի ու պատվոգրի:
Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը`ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտն ու վերջինիս յուարքանչյուր ուղղություն գտնվում է մարզպետարանի գործունեություն առանցքում, արդեն իսկ առկա են ընթացիկ տարվա աշխատանքները պատշաճ կազմակերպելուն միտված բոլոր ծրագրերն ու մոտեցումները և արվելու է առավելագույնը մարզի գյուղացիական տնտեսություններին համակողմանի աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Կոտայքի մարզպետն այս ուղղությամբ համապատասխան հստակ հանձնարարականներ է տվել նաև մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը: