ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է «Դեպի Հայք» հիմնադրամի երիտասարդ կամավորների հետ՝ ողջունելով նրանց ձգտումը դեպի սեփական արմատները:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել են արտերկրից ժամանած 20-ից 32 տարեկան հայ կամավորներ, ովքեր պատրաստակամ են իրենց մասնագիտական հմտությունները Հայաստանի մարզերում կիրառելու հարցում և երկրում աշխատելու են մոտ 6 ամիս: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կամավորներին ծանոթացրել է ընկերության գործունեության հիմնական գործառույթներին, հիմնարար արժեքներին, ինչպես նաև որդեգրած` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը: Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է նաև ընկերության ձեռնարկած քայլերը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր փաստերի հավաքագրման, հասարակության իրազեկվածության բարձրացման և ցեղասպանության դատապարտման ուղղությամբ: Մասնավորապես, ընկերությունը միացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնություններին՝ աջակցություն ցուցաբերելով եղեռնի ականատեսների կարևոր մենագրությունների հրատարակման, ինչպես նաև՝ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս պահպանված հավաքածուներից արժեքավոր գրքերի ձեռք բերման հարցում: Ընկերության աշխատակիցները կամավոր մասնակցել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածքում կազմակերպված մաքրման աշխատանքներին և ծառատունկին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է սփյուռքահայ երիտասարդներին հայրենիք հրավիրող ծրագրերը, որոնց նպատակը կամավորական աշխատանքներում առավել մեծ թվով երիտասարդների ներգրավելն ու երկրի մշակույթին ծանոթացնել է: Կարևորվում է այն մոտեցումը, որ Հայաստանը լավագույնս ճանաչելու համար, պետք է երկիրը դիտել ոչ միայն մշակութային և պատմական բազմաթիվ հուշարձանների ծանոթացող զբոսաշրջիկի, այլև երկրի տիրոջ աչքերով: Եվ որ անհրաժե’տ է հայրենիք այցելել ավելի կարևոր նպատակով, ծավալել մասնագիտական գործունեություն կամ կամավորագրվել սոցիալական տարբեր ծրագրերի իրականացմանը և այդ կերպ`սեփական ավանդն ունենալ երկրի զարգացման հարցում: Բացահայտել Հայաստանը՝ նշանակում է լինել հասարակության մի մասնիկը, զգալ երկրի զարկերակը, անմիջական շփման միջոցով ծանոթանալ այստեղ բնակվող հայրենակիցներին, ճանաչել նրանց ապրելակերպն ու առօրյան: Կարևոր է նաև լավ հարաբերություններ հաստատել հասակակիցների հետ և ստեղծել անձնական ու գործնական ամուր կապեր:
«Սեփական արմատները ճանաչելու ցանկությունը ձեր կյանքի լավագույն որոշումներից է: Գտնվելով ձեր նախահայրերի, նախապապերի հողում՝ դուք կբացահայտեք ձեր ինքնությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Սիրիայից, Մեքսիկայից, Լիբանանից և Կանադայից ժամանած հայ երիտասարդներին: «Կցանկանայի մեջբերել մեր մեծանուն հայրենակցի`Վիլյամ Սարոյանի խոսքերը` «Քո կյանքի ժամանակը» պիեսից. «Ամեն մարդ քո նմանակն է…»,-գրում է Վարպետը: Եվ ես կցանկանայի, որ Հայաստանում գտնվելու ընթացքում սա լինի ձեր նշանաբանը՝ «Ամեն հայի մեջ իմ եսն է»: Ըստ իս, այսպես է պետք հաղթահարել Հայաստանում ապրող հայերի և սփյուռքահայերի մտածելակերպում առկա բնական տարբերությունները և կարծրատիպային պատկերացումները: Ինքս էլ անցել եմ անորոշությամբ, մտահոգություններով, ոգևորությամբ, բացահայտումներով, երբեմն` նաև հուսահատությամբ լի այդ ճանապարհը և, ի վերջո, ընդունել եմ արյանս կանչը: Պարզապես պետք է հիշել, որ ոչ մի երկիր զերծ չէ խնդիրներից: Մենք կարող ենք հաջողել, եթե առաջնորդվենք լավատեսությամբ և մեր երկրի հանդեպ անձնական պատասխանատվության զգացումով»,-ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:
«Դեպի Հայք» հիմնադրամը 2004 թվականից ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կազմակերպել է 35 երկրից Հայաստան ժամանած հայ կամավորների աշխատանքը` Հայաստանի տարբեր մարզերում: Հայաստանում հաջողելու Ռալֆ Յիրիկյանի օրինակն այն գործոններից մեկն է, որը հետաքրքրություն են առաջացրել սփյուռքահայ երիտասարդների մոտ` Հայաստան գալու և տարբեր նախագծերի մասնակցելու հարցում:
Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով՝ ընդգրկելով տարբեր թեմաների առնչվող հարցեր: Կամավորները կիսվել են Հայաստանում ստացած իրենց տպավորություններով: Կազմակերպված քննարկումը երիտասարդներին օգնել է առավել սպառիչ պատկերացում կազմել բիզնեսի կառավարման և ղեկավարման սկզբունքերի մասին:
ՎիվաՍել-ՄՏՍ…Դու կապ ունես:
Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով: