ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես Նոյեմբերյանի բնակիչ եմ, բայց փաստացի բնակվում եմ Երեւանում: Անձնագրիս վավերականության ժամկետը վերջացել է: Երեւանի անձնագրային վարչությունում կարո՞ղ եմ ստանալ իմ անձնագիրը, թե՞ պետք է դրա համար գնամ տարածքային անձնագրային բաժին:

Արշակ Սաղաթելյան, 41 տարեկան, տնտեսագետ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Քաղաքացիները շտապ անձնագիր ձեռք բերելու համար կարող են դիմել Անձնագրերի եւ վիզաների վարչություն: Այլ պարագայում նրանք այն կարող են ստանալ տարածքային անձնագրային բաժիններում, որի դիմաց օրենքով սահմանված կարգով պետք է մուծեն 1100 դրամ: Անձնագրերի եւ վիզաների վարչությունում եւ տարածքային անձնագրային բաժիններում անձնագիրը ստանալու տարբերությունը միայն այն է, որ մեզ մոտ սեղմ ժամկետում են ծառայությունները մատուցում, որի դիմաց կառավարության որոշմամբ սահմանված կարգով գումար են վճարում: Մեկօրյա ժամկետում անձնագիր ստանալու համար սահմանված է 20.000, իսկ եռօրյա ժամկետում՝ 10.000 դրամ: Կնքվում է պայմանագիր քաղաքացու հետ, եւ մատուցվում են ծառայություններ:  

ՀՀ անձնագրերի եւ վիզաների վարչության պետ
Հովհաննես Քոչարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անձնագրերի խնդիրը թերեւս կարգավորված կարելի է համարել, ու տվյալ դեպքում քաղաքացին ընդամենը ձգտում է փաստաթուղթը թարմացնելու նպատակով մի քանի հարյուր կիլոմետր չկտրել անցնել:




Լրահոս