Կոտայքի մարզի դատախազի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի սկզբին Կոտայքի մարզի դատախազ նշանակված Վիգեն Միլիտոնյանը հայտարարագրել է մեկ շինություն, որի նկատմամբ սեփականության իրավունքը դեռեւս պաշտոնապես գրանցված չէ:

Նորանշանակ մարզային դատախազը հայտարարագրել է մեկ ավտոմեքենա` «Լեքսուս GX 470» մակնիշի: Վերջինիս հայտարարագրած դրամական միջոցներն են 10 միլիոն դրամ եւ 50 հազար դոլար: Իսկ նրա վերջին մեկ տարվա աշխատավարձը կազմել է 5 միլիոն 720 հազար դրամ:

Ի դեպ, Կոտայքի մարզի դատախազի պաշտոնը թափուր էր դեռեւս անցած տարվա դեկտեմբերից, այն բանից հետո, երբ նախորդ դատախազը` Վազգեն Ռշտունին, նշանակվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:




Լրահոս