Մայքլ Ջեքսոնի հայրը հետ է վերցրել որդու բժիշկի դեմ ուղղված հայցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայքլ Ջեքսոնի հայրը` Ջո Ջեքսոնը հետ է վերցրել որդու` փոփ երաժշտության “արքայի” անձնական բժշկի` Կոնրադ Մյուրեյի դեմ ուղղված հայցը, որով վերջինս մեղադրվում է կանխամտածված սպանության մեջ: AP-ին հաղորդում է, որ Ջո Ջեքսոնը բժիշկին մեղադրում էր մասնավորապես այն բանում, որ մյուս բժիշկներին չէր տեղեկացրել, որ արդեն Մայքլին տվել էր պրոպոֆոլ դեղամիջոցը և անհրաժեշտ կարգով չէր վարել բժշկական փաստաթղթաշրջանառությունը: Երգչի հայրը փոխհատուցում էր պահաջում որդուն կորցնելու, հուզական խանգարումների, ցավի և տառապանքիե համար: Թե ինչ պատճառով է դատարանից հետ վերցվել 2010 թ. հունիսին ներկայացված հայցը, չի տեղեկացվում:




Լրահոս