Հայաստանում արտագաղթը գնալով նոր տեմպեր է ստանում: Ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների՝ առաջին կիսամյակում Հայաստանից օդային եւ ցամաքային ճանապարհով մեկնել է 515 հազար 72 ՀՀ քաղաքացի, վերադարձել՝ 415 հազար 817-ը: Ասել է թե՝ այս ընթացքում երկրից արտագաղթել է 99 հազար 255 հոգի: Այս թիվը մոտ 10 հազարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվածից: Սրան զուգահեռ Հայաստանում նվազել է նաեւ ծնունդների թիվը. 2012թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում ծնվել է 19 հազար 183, նախորդ տարի այս նույն ընթացքում՝ 19 հազար 995 երեխա: Այսինքն՝ բավական չէ արտագաղթը, լուրջ խնդիրներ ունենք նաեւ ծնելիության ոլորտում: Այլ կերպ ասած՝ նվազում ենք ահագնացող տեմպերով:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ