ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցները դժգոհություններ ունեն իրենց աշխատավարձերի չափից: Նրանք երանի են տալիս Վարդան Օսկանյանի ղեկավարման տարիներին, երբ իրենք հաճախակի էին խրախուսանքներ ստանում: Մինչդեռ այժմ դրանք տրվում են միայն ԱԳ նախարարի «սիրելի մերձավորներին», իսկ հասարակ աշխատակիցները ոչ միայն չեն արժանանում այդ պատվին, այլեւ շատ չնչին աշխատավարձ են ստանում: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով այս լուրերը, փոխանցեց. «ԱԳՆ աշխատակիցների աշխատավարձերի չափը սահմանված է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, իսկ խրախուսանքները տրվում են տվյալ տարվա պետական բյուջեով հատկացված աշխատավարձի ֆոնդի տնտեսումների հաշվին, ու տրվող խրախուսանքների չափը եւ հաճախականությունը պայմանավորված են տնտեսված գումարների չափից: Վերջին տարիներին եւս ՀՀ ԱԳՆ աշխատակիցների խրախուսանքի վճարումը շարունակվում է կատարվել՝ ելնելով վերոնշյալ սկզբունքից»:




Լրահոս