Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը չի պատրաստվում հեռանալ մադրիդյան ակումբից, չնայած, որ հազվադեպ է դուրս գալիս խաղադաշտ:
«Սիրում եմ մարտահրավերները: Համբերատար եմ և աշխատասեր: Կարծում եմ, որ մոտ ապագայում կլինեմ հիմնական դարպասապահը: Ընտրել եմ Մադրիդը և որոշում եմ կայացրել մնալ այստեղ: Ես լավ հարաբերություններ ունեմ Կասիլյասի հետ և նա հիանալի խաղընկեր է», – Նավասի խոսքը մեջբերում են իսպանական լրատվամիջոցները: