Լևոն Զուրաբյանն առաջարկեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ ճնշումների վերաբերյալ քննարկում կազմակերպել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քառօրյա նիստերի օրակարգը ներկայացնելու ժամանակ հարց ուղղելու համար խոսք խնդրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Սակայն նա հայտարարություն ընթերցեց և նշեց, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակում Ազգային ժողովը պարտավոր էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Սերժ Սարգսյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ քննարկում կազմակերպել:

Իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ընդհատեց Զուրաբյանի ելույթը և ասաց. «Գագիկ Ծառուկյանն ունի մի ամբողջ խմբակցություն: Եթե պետք լիներ խոսել նրանք չէին բոյկոտի նիսը: Դուք ձեր հարցը տվեք»,-ասաց Շարմազանովը:

Զուրաբյանը հարց ուղղեց՝ չեն պատրաստվում արդյոք նման քննարկում կազմակերպել, որին Գալուստ Սահակյանը տվեց բացասական պատասխան: ՀԱԿ խմբակցության ղեկավարն էլ ասաց, որ իրենց միայն մնում է քաղաքացիներին կոչ անել մարտի 1-ին հավաքվել Ազատության հրապարակում:




Լրահոս