Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 23-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:




Լրահոս