Շունը խաղադաշտում կծել է բրազիլացի ֆուտբոլիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլացի ֆուտբոլիսը հիվանդանոց է տեղափոխվել Մինաս-Ժերայս նահանգի  առաջնության  ժամանակ շան կծելուց հետո. հայտնում է Associated Press:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 22-ին «Դեմոկրատ» ու «Տուպի» ակումբների միջև խաղի ժամանակ: «Դեմոկրատների» հարձակվող Ժուան Պաուլոն դուրս է վազել դաշտի սահմաններից ու ընկել է դարպասներից այն կողմ, որտեղ էլ գտնվել է ոստիկանության աշխատակիցն իր շան հետ:

Չնայած շունը կապված է եղել, դա չի փրկել մարզիկին:




Լրահոս