Փողոցում գոռում են Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին, սակայն ԱԺ-ում չեն միանում. Ալեքսանդր Արզումանյանը` ՀԱԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի պաշտոնակության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագծի քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը ներկայացնում մի նախագիծ` այն առանց քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ համաձայնեցնելու:

«Սա ո´չ իրավական, ո´չ քաղաքական իմաստով լիարժեք փաստաթուղթ չէ: Եթե մենք ընդունենք այն, ապա դա կլինի Սերժ Սարգսյանին մեծ նվեր: Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը շատ լուրջ է, պետք չէ այն անլրջացնել: Սրանում իրավական ոչ մի հիմք չկա»,- ասաց Զուրաբյանը:

Իսկ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ նշեց, որ ինքը կողմ է քվեարկելու նախագծի՝ օրակարգում ընդգրկվելուն: Վերջինս, ակնարկելով ՀԱԿ-ին, հայտարարեց, թե ուժեր կան, որոնք փողոցում գոռում են Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին, սակայն ԱԺ-ում չեն միանում Սերժ Սարգսյանի հեռացման նախագծին: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ Նիկոլ Փաշինյանին առաջարկեց այս պահին հանել նախագիծը քվեարկությունից: Սակայն Փաշինյանի կողմից հնչեց բացասական պատասխան:




Լրահոս