Այս տրամաբանությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարի հանձնարարությամբ արդեն իսկ իրավական ակտերի շրջանակում մշակվում են հատուկ նորմատիվային պահանջներ:
Դրանք նպատակ ունենք հետայսու բացառել առանց բակային տարածքների բնակելի շենքերի կառուցումը, միաժամանակ, կառուցվող շենքերում որպես պարտադիր նորմ նախատեսելով մանկական սենյակի, ծերերի զրուցարանի և այլ սոցիալ-մշակութային նշանակության տարածքների առկայությունը: