«Բազե» համահայկական երիտասարդական հավաքը մեկնարկեց օգոստոսի 13-ին Ծաղկաձորում: Այն կանցկացվի օգոստոսի 13-ից 19-ը: Հավաքին մասնակցում են 42 ջոկատներ Հայաստանից, Ջավախքից, սփյուռքից եւ Արցախից՝ յուրաքանչյուրում 7 մասնակից: Այս տարի առաջին անգամ ջոկատներ են ընդգրկվել մարզերում գործող բուհերից, նաեւ՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից: «Բազե»-ն անցկացվելու է ավանդական ձեւաչափով՝ սպորտային, մշակութային եւ ինտելեկտուալ ծրագրերով: Հավաքի ընթացքում ավելի քան 400 երիտասարդներ, համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերը կչափեն մարզական տարբեր խաղերում: Հավաքի մարզական ծրագրում նախատեսված են սեղանի թենիս, շախմատ, պարանի ձգում, վոլեյբոլ, ձեռքի ուժ, ֆուտբոլ, լող, ազգային խաղեր: Մշակութային հատվածում երիտասարդները կմրցեն երգ, պար, նորաձեւություն, նկարչություն մրցույթներում: Կանցկացվեն նաեւ «Բրեյն ռինգ» եւ «Բազե-բանալի» ինտելեկտուալ խաղերը: Այս տարին «Բազե»-ի համար խորհրդանշական է. լրանում է հավաքի տասնամյակը: Տասը տարիների ընթացքում հավաքին մասնակցել է շուրջ ութ հազար երիտասարդ: Հավաքի փակումը նախատեսվում է անցկացնել Ծաղկաձորում:
ՄԵԿՆԱՐԿԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ