ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իմ թոռնիկը զինվորական ծառայություն է անցել եւ զորացրվել է: Եթե նա ցանկանա ուսումը շարունակել, նրան ինչ-որ արտոնություններ հասնո՞ւմ են, իսկ ավելի կոնկրետ՝ վարձավճարի զեղչից կարո՞ղ է օգտվել:

Ալբերտ Ղազարյան, 68 տարեկան, թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ալբերտ Ղազարյանի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2012թ. ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» 107-րդ կետի՝
«Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո՝ 3 տարվա ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում`
1) անվճար ուuուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրu (առանձին մրցույթով)՝ ըuտ մաuնագիտությունների՝ ՀՀ կառավարության կողմից հաuտատված տեղերի: Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած եւ ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին.
2) անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդները վճարովի ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով.
3) եթե հայտագրել են միայն վճարովի ուuուցման տեղեր հատկացված մաuնագիտություններ, բուհ են ընդունվում մրցույթից դուրu»:

շարունակելի
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Այսպիսով՝ Ալբերտ Ղազարյանի թոռնիկն ուսումը շարունակելու մի քանի տարբերակ ունի, եւ մնում է՝ ընտրություն կատարի, իսկ ավելի ճիշտ՝ իր հնարավորությունները փորձի նախընտրած բուհում:




Լրահոս