Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ մայրաքաղաքում նախատեսված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
Քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստվել նաև մարտի 8-ից ապրիլի 7-ն ավանդաբար անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի պատշաճ անցկացմանը և հանրությանը նախապես առավել մանրամասն իրազեկել այս, ինչպես նաև մյուս միջոցառումների վերաբերյալ: