Օգոստոսի 20-ին, տեղական ժամանակով 03.08-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի տարածքում` Դիյադին քաղաքից 15 կմ դեպի հյուսիս:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 39.69օ և արևելյան երկայնության 43.66օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրաԵրկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: