«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բանակից խուսափողներին օժանդակելու համար ձերբակալված 5 անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Մեկը (մեզ հասած տեղեկություններով` հավանաբար Ալեն Բաբայանը) ստորագրությամբ ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի եւ ԱԱԾ-ի համատեղ իրականացրած օպերացիայի արդյունքում փետրվարի 12-ին ձերբակալվել էին ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Այվազյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիայի բաժանմունքի վարիչ Քրիստինա Ջամալյանը, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը, «Նոր Արեշ» պոլիկլինիկայի նախկին տնօրեն Ալեն Բաբայանը եւ զորակոչիկ Սամվել Վերդիյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: