Օգոստոսի 19-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 74 տան մոտ 1500քմ մակերեսով խոտածածկ տարածք, Երևան-Սևան ավտոճանա֊պարհի 48-րդ կմ-ում` 7000քմ, Գառնի գյուղում` 1500քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում ` բերքատու ծառեր և 1,5 հա խոտա֊ծածկ տարածք, Արագածոտնի մարզի Կայք գյուղում` 150 հակ պահեստավորված անասնակեր, Արարատի մարզի Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի մոտ` 60 հակ անասնակեր:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել։