Չէիք տարբերվում հանրապետական ամենավատ պատգամավորից. Էդմոն Մարուքյանը` Լևոն Զուրաբյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խիստ քննադատության ենթարկեց նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին, ով իր հերթին երեկ քննադատել էր ՀԱԿ-ին այն բանի համար, որ միշտ հիասթափեցնում է ժողովրդին իշխանափոխության կոչերով:

«Իմ երեկվա ելույթից հետո ես շատ դրական խոսքեր եմ լսել, ու ինչպես կանխատեսել էի, որ կսկսվեն իմ հասցեին վիրավորական խոսքեր, դրանք սկսվել են և ընթացքի մեջ են ՀԱԿ-ի կողմից: Ես ասել էի, որ ըստ էության, ոչ մի բանով չեք տարբերվում գործող իշխանությունից, որին որ դուք քննադատում եք, ու ես իմ ասածների մեջ կրկին համոզվեցի: Եվ մեկ բան էլ ասեմ, որ իմ ելույթի ժամանակ դուք ամբողջ ընթացքում ինձ խանգարում էիք, ձեր տեղից գոռում էիք ինչ-որ բաներ: Բայց երբ հանրապետական պատգամավորն է այդպես խանգարում, դուք ասում եք՝ իշխանությունները խանգարում են մեզ: Այսինքն` դուք դրանով էլ չէիք տարբերվում հանրապետական ամենավատ պատգամավորից»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Մանրամասն` տեսանյութում.




Լրահոս