Լատվիայի կառավարության ղեկավար Լայմդոտա Ստրաույուման կարծում է, որ այս պահին չի կարելի ասել, որ Ուկրաինայում իրականացվում են խաղաղության պայմանագրի պայմանները, հայտում է Delfi-ին: Սակայն նրա խոսքերով՝ Արևմուտքի երկրները ձեռնպահ են մնում չափազանց խիստ արձագանքից. Ռուսաստանի անջատումը միջազգային միջբանկային SWIFT համակարգից վերջին քայլը կլինի, իսկ ռազմական միջամտումը կարող է միայն նպաստել հակամարտության էսկալացիային:
«Ոչ ոք պատրաստ չէ Երրորդ համաշխարհային պատերազմի: Հատկապես այդ հարցում զգույշ է Գերմանիան: Այդ իսկ պատճառով էլ ավելի կարևոր ոչինչ չկա, քան երկխոսություն վարելն ու ընդհանուր հայտարարի գալը»,- պարզաբանել է քաղաքական գործիչը «Լատվիական հեռուստաընկերության» ուղիղ եթերից:
Սրա հետ մեկտեղ Ստրաույուման հայտարարել է, որ Կիև այցից հետո նրա համար միանգամայն պարզ է դարձել.
«Ուկրաինայի անջատողականների կողմից մարտնչում են Ռուսաստանի զինվորականները, ովքեր օգտագործում են ռուսական սպառազինությունը»: