Միքայել Մինասյանի թիմն իսպառ կհեղինակազրկի և «կոչնչացնի» Հովիկ Աբրահամյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու օրերին իշխանական կուլիսներում շրջանառվում է մի լուր, ըստ որի՝ հանրապետական ջահելները, կամ նույն է թե՝ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի թիմը ձեռնամուխ է եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի «ոչնչացմանը»: Այն, որ Միքայել Մինասյանի եւ Հովիկ Աբրահամյանի ջրերը նույն առվով չեն հոսում, եւ նրանց թիմերն էլ միմյանց մի կերպ են հանդուրժում, վաղուց հայտնի իրողություն է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Միքայել Մինասյանի թիմը որոշել է հրապարակային հանդես չգալ  Հովիկ Աբրահամյանի դեմ իրականացվելիք արշավում: Նրանք պարզապես Աբրահամյանին կզրկեն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների ինֆորմացիոն աջակցությունից, եւ վարչապետը քննադատությունների դեմ անպաշտպան մնալով՝ որոշ ժամանակ անց իսպառ կհեղինակազրկվի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս