Շվեյցարիայի Լոկառնո քաղաքում անցկացվող «Ոսկե ընձառյուծ» 64-րդ միջազգային կինոփառատոնի դափնեկիր է դարձել ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Կլոդ Բրիսոյի «Աղջիկը ոչ մի տեղից» ֆիլմը: Բացի գլխավոր մրցանակից, ֆիլմը ստացել է նաեւ 90.000 շվեյցարական ֆրանկ, ինչը համարժեք է 75.000 եվրոյին: Ֆիլմը պատմում է մաթեմատիկայի ուսուցչի մասին, որը կնոջ մահից հետո ապրում է մենակ եւ էսսեներ է գրում: Մի անգամ նա հանդիպում է մի անտուն, վիրավոր աղջկա եւ նրան ապաստան տալիս: Այդ օրվանից իր բնակարանում սկսում են տարօրինակ բաներ կատարվել: Բրիսոն իր ֆիլմը ստեղծել է սեփական փողերով. ֆիլմի բյուջեն կազմել է 62 հազար եվրո, այն նկարահանվել է միայն մեկ տեսախցիկով Բրիսոյի բնակարանում: Լոկառնոյի 64-րդ միջազգային կինոփառատոնը տեղի է ունեցել օգոստոսի 1-ից 11-ը: Այս տարի գլխավոր մրցանակի համար պայքարում էր 19 ֆիլմ:
«ԱՂՋԻԿԸ ՈՉ ՄԻ ՏԵՂԻՑ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ