Արման Սաղաթելյանի այցը «Կենտրոն» ՀԸ ամեն ինչ փոխել է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Կենտրոն» հեռուստաընկերություն ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի այցելությունից հետո քաղաքական հաղորդումների ուղղվածությունը փոխվել է: Ավելի քիչ է խոսվում կամ գրեթե չի շոշափվում ներքաղաքական կյանքում տեղի ունեցող խմորումների, երկրի առաջ ծառացած խնդիրների մասին, այլևս աղքատության, հացի և դեղի կարիք ունեցող ժողովրդի հոգսերը մղվել են երկրորդ պլան, ԲՀԿ-ին չի անհանգստացնում ահռելի չափերի հասնող արտագաղթը: Մեր տեղեկություններով, հնարավոր է, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը ոչ մեկին էլ չվաճառվի, պարզապես տան իշխանություններին՝ իրենց նպատակներին ծառայեցնելու համար, քանի որ հարմար գնորդ չեն գտնում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս