Գագիկ Ծառուկյանի «տղաներն» ազատ են արձակվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աբովյան քաղաքի «ՄԱ-Պլազա» ժամանցային համալիրի սեփականատեր Մերուժան Խաչատրյանի սպանության վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը, հաստատելով լուրը, հայտնեց, որ մեղադրյալների արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ իրենց բոլոր միջնորդությունները նախաքննական մարմնի կողմից առանց որեւէ հիմնավորման մերժվել են:

Նշենք, որ այս գործի շրջանակներում կալանավորվել էին Աբովյան քաղաքի մարզիկներ Վարդան եւ Վահրամ Գրիգորյանները, որոնց հարազատները հայտարարել էին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է իր տղերքի մեջքին կանգնած»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս