«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ծառուկյանն այս օրերին մի քանի անգամ այցելել է կառուցվող Օլիմպիական կենտրոն. իշխանությունների հետ հաշտությունից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երջանիկ թոշակառուի կյանք է վարում: Նախանձել կարելի է, աշխարհն աշխարհով, գործընկերները՝ վատ դրության մեջ, չգիտեն՝ մնան ԲՀԿ-ում, թե դուրս գան, ով կղեկավարի կուսակցությունը, ինչ կլինի իրենց հետ, չգիտեն ինչպես պատասխանել ԲՀԿ-ի ապագայի մասին հարցերին, ինչ անել գործընկեր ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հետ, իսկ ինքն այս օրերին արդեն երկու անգամ այցելել է Դավթաշենում կառուցող նոր Օլիմպիական կենտրոն»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: