Անդրանիկի ծնունդն ա, 150 ամյակն ա. Սեյրան Սարոյանը հիշեցրեց ԱԺ նախագահին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նիստում այսօր խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը շնորհավորեց  ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին`  ծննդյան օրվա կապակցությամբ, ինչպես նաև  հարգեց Սամվել Շահմուրադյանի հիշատակը:

Այսօր նաև Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակն է, սակայն ԱԺ ղեկավարը մոռացել էր այդ մասին: Գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը տեղից բղավեց. «Անդրանիկի ծնունդն ա, 150 ամյակն ա»: Դրանից հետո  Գալուստ Սահակյանը նշեց. «Շնորհավորենք նաեւ Անդրանիկին` ծննդյան կապակցությամբ»:

Այնուհետև վարման կարգով խեսեց Զարուհի Փոստանջյանը և երկար ճառից հետո նշեց. «Շնորհավոր բոլորիս տոնը, շնորհավոր սիրելի զորավար»:




Լրահոս