«Կա´մ քեզ փոխի, կա´մ տնտեսագիտությունը». ԱԺ-ում կրքերը թեժացան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի հերթական նիստն այսօր  մեկնարկեց  երեկ քննարկված հարցերի քվեարկությամբ: «Շահութահարկի մասին օրենքի» քվեարկությունից առաջ պատգամավորները դժգոհեցին, որ արտահանման արտոնությունների տրամադրումը կարող է բերել արտահանման մենաշնորհի:

Նշենք, որ օրենքն ԱԺ էր բերվել 48 ժամվա ռեժիմով, որն էլ առաջացրեց պատգամավորների դժգոհությունը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց. «Ի՞նչ ունեք շտապելու: Թողեք` հանգիստ քննարկենք: Եթե ինչ-որ մեկը շտապում է, ասեք իմանանք»:

Նույն կարծիքին են նաև ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը և ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ բացատրեց, որ շտապողականությունը կապված է այն բանի հետ, որ ԱԺ հաջորդ քառօրյան մարտին է մեկնարկելու, իսկ մարտին քննարկելուց հետո այն ուժի մեջ կմտնի մայիս ամսին: «Դա է «շեփ-թըփի» պատճառը»,- նշեց Նաղդալյանը:

Իսկ Հրանտ Բագրատյանն էլ վրդովված դիմեց Նաղդալյանին. «Կա´մ քեզ փոխի, կա´մ տնտեսագիտությունը: Բոլորդ տնտեսագիտության պրոֆեսորներ եք»,- ասաց պատգամավորը: Նաղդալյանն էլ փորձեց արձագանքել, սակայն Գալուստ Սահակյանը նկատողություն արեց ու անջատեց Նաղդալյանի խոսափողը:




Լրահոս