ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:Նախարարը շրջել է լսարաններում, զրուցել ուսանողների և դասախոսների հետ, մասնավորապես, հետաքրքրվել ուսանողներինմտահոգող խնդիրներով, նրանց ուսման առաջադիմությամբ և աշխատանք գտնելու հեռանկարով: Արմեն Աշոտյանն այցելել է նաև բուհում տեղակայված Հայաստանում Բրիտանական Բիզնես դպրոց, ծանոթացել դպրոցի կրթական ծրագրերին և հնարավորություններին: Բիզնես դպրոցի կառավարիչ Լիլյա Հովհաննիսյանը նախարարին ներկայացրել է դպրոցում ուսմանտևողությունը, ծրագրի առավելությունները, ընդունելության կարգը և դպրոցի վերաբերյալ այլ մանրամասներ: Այնուհետև նախարարըեղել է ՀՊՏՀ գրադարանում, ծանոթացել թվայնացման գործընթացին, գրադարանի տեխնիկական հագեցվածությանը: Նախարարըգրադարանի անձնակազմից հետաքրքրվել է՝ ինչ ծավալի գրականություն է թվայնացվում, որքանով է այն ուսանողներին հասանելի ևայլն:
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ վաղուց Տնտեսագիտական համալսարանում չէր եղել. «Ժամանակացույցով փորձում եմ բոլոր բուհերում տարվա մեջ մի քանի անգամ լինել և ծանոթանալ ինչպես ուսումնական գործընթացներին, այնպես էլ բուհիզարգացման ծրագրերին: Տնտեսագիտական համալսարանում բարեկարգման աշխատանքներ է իրականացվել, արդիականացվել էնաև կրթական գործընթացը ՝ համակարգչային լսարանների գրադարանի թվայնացման միջոցով՝ փորձելով առավել ժամանակակիցմիջավայր ապահովել ուսանողների համար: Կարծում եմ` ոչ միայն Տնտեսագիտական համալսարանը, առհասարակ, Հայաստանիբուհական համակարգն իր միջազգայնացման շնորհիվ առավել ժամանակակից է այսօր և ակնհայտ է, որ ուսանողների մոտ փոխվումէ նաև սովորելու նկատմամբ վերաբերմունքը և մոտիվացիան: Ինչպես տեսաք՝ կան բազմաթիվ ուսանողներ, ովքեր զուգահեռ նաևաշխատում են, և ուսանողական սոցիալական խնդիրները, իհարկե, նույնպես մեր կրթական քաղաքականության մի մասն են: Վերջինտարվա ընթացքում բավականին լուրջ ծրագրեր են նախաձեռնվել անապահով ուսանողների համար՝ կրթության մատչելիությանապահովության ուղղությամբ“,- նշել է նախարար Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով Բրիտանական բիզնես դպրոցի գործունեությանը, նախարարը նշել է, որ այն երկրորդն է իր ոճի մեջ Հայաստանում և տալիս է կիրառական–տնտեսական կրթություն`բրիտանական կրթական ստանդարտներով և բրիտանական ավարտական փաստաթղթերով: “Շատ պահանջված պետք է լինի,կարծում եմ, այս կրթական ծառայությունը աշխատաշուկայում: Անպայման չէ, որ նման կրթական ծրագիրը լինի շատ զանգվածային.մեզ համար կարևոր է, որ կրթական ներկապնակում ներկայացված լինի ամբողջ եվրոպական, միջազգային կրթական փորձը:Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացմանն ուղղված մի շարք նախագծեր կան, որոնք բնականաբար մրցակցությունկապահովեն, որակի դրական տեղաշարժեր կառաջացնեն և Հայաստանի կրթական ծառայություններն ավելի ճանաչելի կդարձնեննաև եվրոպական կրթական տարածքում»,-ընդգծել է նախարարը:
Նշենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Միացյալ Թագավորության Անգլիա Ռասկին համալսարանիմիջև համագործակցության արդյունքում հիմնադրված Հայաստանում Բրիտանական դպրոցը իրականացնում է մագիստրոսականծրագիր գործադիրների համար, որը հնարավորություն է տալիս համատեղելու ուսումը և աշխատանքը: Ծրագրի տևողությունը 18 ամիս է: