Իրավիճակը սահմանին հարաբերականորեն է հանդարտ. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հայտարարեց, որ սահմանին իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է միջազգային կառույցների, ինչպես նաև ՀՀ-ում ներքաղաքական անդորր հաստատելու արդյունքում:

Նախարարի հավաստմամբ, իրավիճակը լիովին վերահսվում է, և հայկական զինուժը պատրաստ է դիմակայել հակառակորդի ցանկացած ոտնձգության:

Խոսելով օրվա հոբելյարի` Զորավար Անդրանիկի մասին` Եռաբլուր այցելած նախարարը նշեց, որ հայկական բանակը տասնամյակների հեռուներում գործած մեծ զորավարից և ռազմական գործչից այսօր էլ սովորելու և օրինակ վերցնելու շատ բան ունենք:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս