Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը մտածում է ամռանն ակումբից հեռանալու մասին: Չնայած ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը կարողացել է վերադարձնել տեղը մեկնարկային կազմում, սակայն նրա համար տհաճ անակնկալ է դարձել ակումբի երկրպագուների պահվածքը Լա լիգայի 23-րդ տուրում կայացած «Դեպորտիվո»-ի հետ խաղում: Երկրպագուները սուլել էին դարպասապահին:
Վերջնական որոշում դեռ չի կայացվել, բայց դարպասապահը մրցաշրջանի ավարտից հետո ակումբի ղեկավարության հետ քննարկելու է իր ապագայի հարցը: Կասիլյասը նշել էր, որ ցանկանում է ապագայում հանդես գալ MLS-ում: