«Տեղի է ունեցել մասնավորեցում, հետո ապապետականացում». Հրանտ Բագրատյանը հաղորդում է տվել հանցագործության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ելույթ ունեցավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ. զեկույցի մասին:

«Պետք է հասկանալ, թե ինչ սեփականության կառուցվածք ունենք էներգետիկայի և գազամատակարարման ոլորտում, երբ Ցանցերը սկզբից վաճառել ենք «Միդլենդ ռեսուրսիզին», ասում են 25 մլն, իսկ ոմանք ասում են 12 մլն դոլարով, իսկ 2-3-տարի անց վաճառել ենք ռուսական ընկերությանը: Սա ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին, պարոն Շարմազանով, հաճախ ասում եք` բերե´ք, ասե´ք: Տեղի է ունեցել մասնավորեցում, հետո ապապետականացում», – նշեց նա:

Բագրատյանի համար անհասկանալի է այն հանգամանքը, որ ունենալով ֆիքսված մարժա՝ էլեկտրաէներգիան շահույթ չի հետապնդում, և նա նկատեց, որ էլեկտրացանցի վաճառքը ակնհայտ է, որ քրեական հանցագործությամբ է ուղեկցվել: «Դուք խա՞ղ եք անում 250 միլիոն դոլար պարտքի հետ, երբ հստակ ֆիքսված է մարժան, համատարած թալանի հետ գործ ունենք, ի վերջո վճարողն ո՞վ է լինելու», – նշեց նա:




Լրահոս