«Կամեռաներն» էլ են ձեր ձեռը, «նալն» էլ, «չագուչ»-ն էլ. Նիկոլ Փաշինյանը` Հովհաննես Մանուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արագաչափերի և տեսախցիկների տուգանքների չափերի հետ կապված հարց ուղղեց Կառավարությանը: Նա նշեց, որ անցած տարի տեսախցիկներից և արագաչափերից ստացած գումարը կազմել է մոտ 10 մլրդ դրամ, սակայն վթարների և պատահարների թիվը չի նվազում:

«Ստացվում է` երեք տարիների ընթացքում մոտ 24 մլրդ դրամ քաղաքացին տալիս է Ոստիկանությանը, որը կիսվում է «Սեքյուրիթի Դրիմի» միջև: Էդ փողերը մեզանից տանում եք, ի՞նչ եք անում, երբ արդյունքները չեն երևում: Պատահարների թիվը չի նվազում: Երևանում գործում է զինված բանդա, որտեղի՞ց են գալիս և անցնում, հաստատ տեսախցիկների տակով չեն անցնում: Հնչել են գնահատականներ, որ իրենց գործունեությունը կազմակերպում է Ոստիկանությունը, Կառավարությունը և իրենից բարձր գտնվող Սերժ Սարգսյանը: Ինչի՞ համար եք «կամեռաներ» տեղադրել, երբ մարդկանց կարող են օրը ցերեկով առևանգել: «Կամեռաներն» էլ են ձեր ձեռը, ինչպես հայտնի պատգամավորն է ասել` նալն էլ է ձեր ձեռքը, չագուչն էլ: Բացահայտեք դեպքերը»,-նշեց Փաշինյանը:

«Ես Ձեր մտահոգությունը կիսում եմ, պարոն Փաշինյան: Միայն արագաչափերով խնդիրը լուծել հնարավոր չէ: Կառավարությունը փորձում է համալիր մոտեցում ցուցաբերել խնդրին», – նշեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:




Լրահոս