Հայաստանում կնշվի Ոսկերչի ազգային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում հոկտեմբերի վերջին կիրակի օրը կնշվի որպես “Ոսկերչի ազգային օր”: Կառավարության՝ օգոստոսի 23-ի նիստի օրակարգում ներառված այս որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այն “անհրաժեշտ է ընդունել կատարողական բարձր վարպետությամբ առանձնացող հայ ոսկերչի դերն ընդգծելու նպատակով”: Միաժամանակ, Հայաստանում “Ոսկերչի ազգային օրը” հոկտեմբերի երրորդ շաբաթ օրը նշելու վերաբերյալ առաջարկը ներկայացվել է հայկական Ոսկերիչների միության կողմից:




Լրահոս