Կովկասում խոզի աֆրիկյան ժանտախտի վտանգ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱԿ-ը նախազգուշական հայտարարություն է տարածել, որում ասվում է` խոզի աֆրիկյան ժանտախտը տարածվել և հասել է Կովկասի սահմաններ և սպառնում է հարևան շրջաններին, չնայած, որ վերահսկողական միջոցառումներով առայժմ հնարավոր է եղել զսպել հիվանդության առաջխաղացումը:
ՄԱԿ-ի նախազգուշացումը հաջորդել է Ուկրաինայի տարածքում այդ հիվանդության ախտորոշմանը: Ըստ ՄԱԿ-ի` ամենից մեծ վտանգ կա խոզի մեծ գլխաքանակ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ղազախստանը, Մոլդովան, Լատվիան:
 
Հիվանդությունը Կովկասում հայտնվել է 2007-ին, մինչ այդ տասնամյակներ շարունակ բնորոշ է եղել Աֆրիկա աշխարհամասին և իտալական Սարդինիա կղզուն: Այսօր սակայն այդ հիվանդությունը էնդեմիկ բնույթ ունի Ռուսաստանի որոշ մասերում, և Կովկասի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Վրաստանը և Հայաստանը, հիշեցրել է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպությունը:
 
Խոզերի աֆրիկյան ժանտախտը մարդկանց համար վտանգավոր չէ, սակայն տարածման դեպքում մեծապես վտանգում է խոզերի գլխաքանակը: 2011-ին այս հիվանդությունից Ռուսաստանում 300 հազ խոզ էր սատկել, իսկ ԱՄՆ-ի տնտեսությունը 240 մլն դոլարի վնաս էր կրել:




Լրահոս