Վրաերթի են ենթարկել երկու երիտասարդների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 21-ին, ժամը 08.30-ի սահմաններում,  “ԳԱԶ-3110”  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում վրաերթի է ենթարկել 22-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 21-ին, ժամը 20.45-ի սահմաններում, “Միցուբիշի”  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել 25-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երկու դեպքով էլ կատարվում է քննություն:




Լրահոս