«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հրազդանում գործող «Հրազդան ՋԷԿ»-ում վերջին ամիսներին լարված իրավիճակ է. աշխատողներին մասսայաբար կրճատում են` առանց ներկայացնելու որեւէ հիմնավորում: Մեր տեղեկություններով՝ հունվարից մինչ օրս աշխատանքից արդեն իսկ ազատվել են շուրջ 80 աշխատող: Ներկայումս ՋԷԿ-ում աշխատողների թիվը հասնում է մոտ 600-ի, մինչդեռ ամիսներ առաջ 1000-ը գերազանցում էր: Աշխատակիցներն ահազանգում են, որ իրենց նախազգուշացրել են՝ ապրիլի 1-ից սպասվում են նոր կրճատումներ: Նրանցից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում ասաց. «Ասում են՝ կես դրույք ենք դարձնելու, ձեզ չենք կրճատելու: Լավ, կես դրույքաչափով ինչքան ստանաս, առանց էդ էլ մի կարգին աշխատավարձ չէինք ստանում՝ 50 հազար դրամ: Ես գիտեմ, որ կես դրույք հասկացողությունը վաղուց մեր օրենսդրությամբ չկա: Ասում են՝ ներքին կարգով կպահենք: Շատ կասկածում եմ, որ կկրճատեն ու կասեն՝ չկարողացանք պահել»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: