ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս լուրջ վեճ է տեղի ունեցել «Կենտրոն» հեռուստաընկերության խորհրդի նախագահ Անդրանիկ Կեսոյանի եւ նույն հեռուստաալիքով եթեր հեռարձակվող «Ուրվագիծ» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանի միջեւ: Արդյունքում՝ Ղազարյանը մի քանի օր է՝ աշխատանքի չի  ներկայանում: Ավելին, կողմերը սպասում են Գագիկ Ծառուկյանի վերադարձին, որն էլ պետք է վճռի, թե նրանցից ով է ճիշտ, ով՝ սխալ: Ծառուկյանի վերադարձից հետո որոշվելու է նաեւ Պետրոս Ղազարյանի՝ «Կենտրոն»-ում մնալ-չմնալու հարցը: Սակայն երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում, Պետրոս Ղազարյանը հերքեց լուրը. «Պարզապես երկու օրով Վրաստան էի գնացել եւ հենց հիմա վերադարձի ճանապարհին եմ: Թե ինչու են նման հարցեր տալիս, ինքս էլ չեմ կարող ենթադրել: Դրա համար  հիմքեր  չկան»:




Լրահոս