Լոռու մարզի Խնկոյան գյուղում նախընտրական թեժ պայքար է սպասվում. ՏԻՄ ընտրություններն այստեղ կայանալու են օգոստոսի 26-ին՝ առաջիկա կիրակի օրը: Ներկայում 224 ընտրող ունեցող գյուղը բաժանվել է երկու թիմի: Համայնքի ղեկավարի թեկնածուներ են առաջադրվել անկուսակցականներ՝ գործող համայնքապետ Վարուժան Համբարձումյանը եւ Հակոբ Սերոբյանը: Ըստ մեր աղբյուրների՝ Սերոբյանն այդ գյուղի դպրոցի տնօրեն Խանում Կարապետյանի հրավերով մեկ շաբաթ առաջ է վերադարձել Ռուսաստանից: «Տնօրենի տղան՝ Արմեն Կարապետյանը, 2008թ. գյուղապետի ընտրություններում կրվեց ինձանից: Հիմա էս տնօրենը մուռ ա հանում, իրա հորեղբոր տղային է Ռուսաստանից բերել, որ իմ դեմ դնի»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց գործող գյուղապետը՝ վստահեցնելով, որ ինքը կվերընտրվի:
ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ