ՀԵՌԱՑԱՎ ԿՅԱՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Պետրոսյանը, շուրջ մեկ տարի  տառապելով անբուժելի հիվանդությամբ, հեռացել է կյանքից: Սամվել Պետրոսյանը երգչուհի Շուշան Պետրոսյանի հայրն էր: Հոկտեմբերին գեղանկարիչը կդառնար 72 տարեկան:  Մշակույթի եւ արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար 2009թ. սեպտեմբերի 18-ին տաղանդավոր գեղանկարիչն արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: Ստեղծագործական աշխատանքից բացի, նա երկար տարիներ զբաղվել է նաեւ մանկավարժությամբ`  ղեկավարելով Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը:




Լրահոս