Օրերս Չինաստանում կայացավ «Միսս աշխարհ-2012» գեղեցկության եւ նրբագեղության մրցույթը: Աշխարհի ամենագեղեցիկ աղջկա տիտղոսին արժանացավ Չինաստանի ներկայացուցիչ 23-ամյա Յուհ Վենսյան: Նա այժմ ստանում է երաժշտական կրթություն ու երազում է դառնալ երաժիշտ-ուսուցիչ: Վիցե միսս տիտղոսին արժանացավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Սոֆի Էլիզաբեթ Մոուլդսը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Ավստրալիան ներկայացնող գեղեցկուհին՝ Ջեսիկա Միշել Կախավատին: Ի դեպ, «Միսս աշխարհ-2012» մրցույթին մասնակցում էին 116 երկրի գեղեցկուհիներ:
«ՄԻՍՍ ԱՇԽԱՐՀ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ