Ադրբեջանի քաղաքացին գնդակահարվել է Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող շինհրապարակում, «Մոսկվա» գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններում սեփական իրազեկ աղբյուրը:
Պարզաբանվում է, որ նախօրեին կեսօրին շինարարարները շենքի ներսում կրակոցներ են լսել ու ոստիկանություն կանչել:
«Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 44-ամյա տղամարդու դի՝ գլխին ու թիկունքին` հրազենային վնասվածքներով»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը: