Սևան քաղաքում բացվել է Beeline վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2 մարտի, 2015 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում վաճառքի և սպասարկման գրասենյակի բացման մասին։  Նաիրյան 151/ 3 հասցեում գտնվող նոր գրասենյակն աշխատում է  առանց ընդմիջման երկուշաբթիից-շաբաթ ժամը 9:00-ից մինչև 18:00-ը։

«2015 թվականին Beeline-ը շարունակելու է հատուկ ուշադրություն դարձնել հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրին, որի առաջնահերթություններից է մեր գրասենյակների աշխարհագրական հասանելիության բարձրացումը: Մենք հետագայում ևս կձգտենք որքան հնարավոր է մոտ լինել մեր հաճախորդներին և ապահովել սպասարկման առավելագույն հարմարավետություն ու հասանելիություն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Ներկայումս, Հայաստանում գործում է 77 գրասենյակ, որոնցից 51-ը` մարզերում, իսկ 26-ը` Երևանում։

Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:




Լրահոս