ՀՀԿ-Ն ՀՀԿ-Ի ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Այդ օրը մարզի 49 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Չնայած թեկնածուների առաջադրումը շարունակվում է, սակայն արդեն իսկ մի շարք համայնքներում նշմարվում է թեժ մրցակցություն: ՀՀԿ-ն Դիլիջանում քաղաքապետի թեկնածու է առաջադրել գործող քաղաքապետին՝ այդ կուսակցության տարածքային կառույցի նախագահ Արմեն Սանթրոսյանին: Ինքնաառաջադրմամբ Դիլիջանի  քաղաքապետի թեկնածու է առաջադրվել հանրային պաշտպանի  գրասենյակի փաստաբան, անկուսակցական, 1978թ. ծնված Գուրգեն  Հարությունյանը: Հավանական է, որ առաջիկայում կառաջադրվեն Դիլիջանի քաղաքապետի եւս 2 թեկնածուներ: Բերդ քաղաքում ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ, ՀՀԿ Բերդի տարածքային  կազմակերպության խորհրդի նախագահ Անդրանիկ Շառյանը, նաեւ՝ “Էլցանց”-ի Բերդի մասնաճյուղի ղեկավար, ՀՀԿ անդամ Հարություն  Մանուչարյանը: Բերդում հանրապետական երկու թեկնածուների միջեւ մրցակցությունը թեժ է լինելու:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս