![](https://armlur.am/wp-content/uploads/2015/03/11041408_789056771188124_2048838093_n.jpg)
Թեթևքաշային կարգում UFC-ի չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզին նախօրեին հերթական անգամ պաշտպանել է իր տիտղոսը Քեյթ Ցինգանոյի դեմ մենամարտում: Ռոնդայից ընդամենը 14 վայրկյան է պահանջվել, որպեսզի հնարքով պարտության մատնի իր մրցակցին: Շոուից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Դանա Ուայթը համեմատել է Ռոնդային լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնի հետ:
«Ոչ մի կասկած. նա Մայք Թայսոնի կին տարբերակն է»,- հայտարարել է UFC-ի նախագահը՝ նշելով, որ անգամ տղամարդկանց պարագայում է հազվադեպ լինում, երբ մենամարտն ավարտվում է 14 վայրկյանում:
![rrrrrr](https://armlur.am/wp-content/uploads/2015/03/rrrrrr.png)