Օգոստոսի 26-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Մարշալ Բաղրամյան պողոտայի եւ Հրաչյա Քոչար փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 49-ամյա Մհեր Ս.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա օգոստոսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը: Մհեր Ս.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ “Վարդաշեն” քրեակատարողական հիմնարկ: