քաղաքապետի թեկնածուն ԸԸՀ նախագահին մեղադրում է կողմնակալության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վանաձորի   քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանը հայտարարություն է տարածել` թիվ 30 ԸԸՀ նախագահին մեղադրելով կողմնակալության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է.
“Հանդես եմ գալիս  հայտարարությամբ առ այն,  որ ԿԸՀ-ի որոշմամբ թիվ 30 ԸԸՀ-ի անդամ է նշանակվել, իսկ այնուհետեւ ԸԸՀ-ի նախագահ է ընտրվել  Տիգրան Արբակի Պապանյանը, ով հանդիսանում է  Վանաձոր քաղաքի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ: Հարկ եմ համարում նաեւ նշել, որ պարոն Պապանյանը Վանաձորի քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Դարբինյանի հետ գտնվում է բարեկամական կապի մեջ (քրոջ ամուսինն է):  Մատնանշելով այս փաստը եւ ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` մեջբերում եմ.  “Ընտրական հանձնաժողովի անդամն  ընտրական հանձնաժողովում գործում է անկախ եւ չի ներկայացնում իրեն նշանակողին՛  եւ 46-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետով.”Ընտրական հանաձնաժողովի որոշումները,  գործողությունները կամ անգործությունը կարող է բողաքարկել յուրաքանչյուր ոք, եթե գտնում է, որ  խախտվել կամ կարող է խախտվել իր սուբյեկտիվ ընտրական իրավունքը”:




Լրահոս